Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆիլհարմոնիկի երաժշտական հանդիպումները

Ֆիլհարմոնիկի երաժշտական հանդիպումները
02.02.2015 | 14:07

Փետրվարի 13-ին իտալացի անվանի ֆլեյտահար Մասիմո Մերչելլին հանդես կգա Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Մոցարտի Ֆլեյտայի կոնցերտի կատարմամբ: Կկայանա նաև Միշել Նիմանի Ֆլեյտայի կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Սոպրանո Իրինա Զաքյանի մենակատարությամբ կատարվելիք Մալերի թիվ 4 սիմֆոնիայով էլ կսկսվի կոմպոզիտորի սիմֆոնիաների շարքի իրականացումը, որը նախատեսված է այս տարվա ընթացքում:

Փետրվարի 21-ին ֆիլհարմոնիկը հանդես կգա լեգենդար Վալերի Գերգիևի ղեկավարությամբ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում: Վերջին անգամ մաեստրոն ղեկավարել է նվագախումբը 35 տարի առաջ:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ